Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կիրառվել է 561 տույժ


ՆԳՆ-ից հաշվետվություն են հրապարակել՝ նշելով․

«2024 թվականի ընթացքում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 1911 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ:

Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ծառայողների, քաղաքացիական ծառայողների և աշխատակիցների, ինչպես նաև ենթակա կազմակերպությունների (ՊՈԱԿ-ների) աշխատողների նկատմամբ կիրառվել են 632 կարգապահական տույժեր։


Աղբյուր: yerevan.today

Լուրեր Հայաստանից