Այսօր՝ մարտի 31-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և Երևանի քրեական վարչությունում ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Համո Սահյան փողոցի տներից մեկում տղամարդու դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները նշված 1 հարկանի սեփական տան հյուրասենյակում մեջքի վրա, ձեռքերն ու ոտքերը կապված վիճակում հայտնաբերել են տանտիրոջ դին, տունն ամբողջությամբ տակնուվրա է արված, ըստ դատաբժշկի՝ մարմնի տարբեր հատվածներում կան վնասվածքի հետքեր:

Դեպքի վայրի հարևանությամբ բնակվող մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ սպանվածը Վերնիսաժում էր աշխատում և զբաղվում էր թանկարժեք իրերի առք ու վաճառքով: Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ հանգամանքներ այս պահին չենք հրապարակում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա
մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`
դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
31.03.2025 ժամը 21:37 | Հայաստան
01.05.2025 ժամը 21:27
29.01.2025 ժամը 20:57
10.02.2025 ժամը 22:54
01.02.2025 ժամը 20:57
06.02.2025 ժամը 14:33
05.02.2025 ժամը 22:12
26.01.2025 ժամը 01:31