Բելլա Բաբախանյանը ժամանել է Հայաստան. (տեսանյութ)

Բելլա Բաբախանյանը ժամանել է Հայաստան. (տեսանյութ)

Բելառուսում ապրող բլոգեր Բելլա Բաբախանյանը ժամանել է Հայաստան։ Ինչպես երեկ հայտնել էր Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը, Գագիկ Ծառուկյանը, ով մինչ այս օգնել էր Բելլային կարգավորել իրավական հարցերը, նրան հրավիրել է Հայաստան։


Բելլա Բաբախանյանը սոցցանցերում պաշտպանում է հայկական շահերը, համարձակ քննարկումներ ունենում ադրբեջանցիների հետ։ Վերջերս նա հայտնել էր, որ ադրբեջանցիները սպառնում են իրեն՝ հավելով, որ իրեն շուտով ձերբակալելու են ու հանձնեն Ադրբեջանին։


Գագիկ Ծառուկյանը կարողացել էր կարգավորել խնդիրը, որի վերաբերյալ Ծառուկյանի խոսնակը՝ Իվետա Տոնոյանը, հրապարակում էր արել, նշելով, որ Ծառուկյանը կարողացել էր հնարավոր բոլոր լծակներն օգտագործելով, օգնել Բելլային․

«Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի զգացմունքայնությամբ քննարկվում է Բելառուսում հայ բլոգեր Բելլա Բաբախանյանի ձերբակալման թեման։ Խնդիրը շատ նուրբ էր ու բարդություններով լի։


Մեր հայրենակցուհին հայտնվել է բարդ իրավիճակում, և Գագիկ Ծառուկյանն իր պարտքը համարեց` օգտագործել բոլոր հնարավոր ու հասանելի եղանակները, դիվանագիտական ուղիները, անձնական և մարդկային բոլոր կապերը` իրավիճակը հասկանալու, ռիսկերը ճիշտ գնահատելու, տեղում իրավական և այլ աջակցություն կազմակերպելու համար։ Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար։


24.02.2025 в 22:39

Լուրեր Հայաստանում