«Հմիկվա ջահելնին քիչ ա մնում տկլորված ման գան. Սեդա տատ

Կյանքի մայրամուտում՝ 92 տարեկանում սիրո ,ամուսնական կյանքի ու բախտի մասին խոսելիս Սեդա տատը թերևս ամաչում է, դե դա ավանդական արժեքները կրողներին բնորոշ հատկություն է, իրենց ժամանակ նման բաների մասին բարձրաձայն երբեք չեն խոսել, չէին էլ կարող, քանի որ ամոթն ու աբուռը այն ժամանակ այլ բովանդակություն ունեին։ Պատմություններ այնուամենայնիվ պատմում է, բայց  վերապահումներով:


Եւ այսպես, երբ գալիս է սիրո հասակը, կյանքն ու բախտը ծաղկաշատցի Սեդայի ճանապարհը հատում են երևանցի Մուշեղի հետ, տեսնում են իրար, համակրում, հետո նաև շատ սիրում: Բայց ափսոս ճակատագիրը Սեդա տատի համար հեշտ ճանապարհ չէր ընտրել, ինչպես իր սերնդի խորհրդային երիտասարդների համար, երկար տարիների դժվարին ու բարդ կյանք, ապրուստ հայթայթելու պայքար, բայց այդ ամենը գրեթե միայնակ, քանի որ ինչպես ժողովրդական խոսքն է ասում՝ երևանցի սիրած տղայի հետ նրանք մինչև խոր ծերություն, կամ ինչպես ամուսնանալու ժամանակ էին ավանդել՝ մի բարձի չծերացան:



Երևանցի Մուշեղը գյուղի չարքաշ կյանքից փախցրեց Սեդային,խոստացավ հավերժ կողքին մնալ ու բարեկեցիկ կյանքով ապահովել: Թեպետ տատը ասում է ,եթե ողջ մնար հենց այդպես էլ կլիներ: Կյանքում միայն մեկ անգամ է եղել, որ Երևան հարս գնալու համար փոշմանի, որի պատճառը հումորով հիշում է:


Գյուղի աղջիկ էր,շատ բան անել չգիտեր,սկեսուրն էլ քաղաքի զարգացած ,արիստոկրատ կին էր, սաստում ու խրատում էր Սեդային: Ծով համբերություն է ունեցել Սեդա տատը, որ լուռ ու մունջ դիմացել է խստապահանջ սկեսուրին ու մի լիքը տուն մարդկանց առաջ ծառա դարձել, արել-դրել, եփել-թափել: 


«Հմիկվա ջահելնին քիչ ա մնում տկլորված ման գան,ամոթ, աբուռը վերացել ա». Սեդա տատ |


Աղբյուր: ankyun3news.com


04.02.2025 в 19:56

Լուրեր Հայաստանում