🔍

Մարտուն Գրիգորյանը պետք է հետևի Ռուբեն Մխիթարյանի ու Կարեն Սիմոնյանի օրինակին. Վարդան Ղուկասյան

Այն, որ ՔՊ֊ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու, դա արդեն գյումրեցին, չնայած անասելի ճնշումներին և ապօրինություններին, որոշել է, իսկ որպեսզի Գյումրին ունենա ընդդիմադիր քաղաքապետ՝ Մարտուն Գրիգորյանը պետք է հետևի Ռուբեն Մխիթարյանի ու Կարեն Սիմոնյանի օրինակին և հստակ հայտարարի, որ կքվեարկի ամենաշատ ընդդիմադիր քվե ստացած թեկնածուին:


Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Վարդան Ղուկասյանը, ով  Կոմունիստական կուսակցության քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը, ով երեկվա Գյումրու ավագանու ընտրությունների արդյունքներում 2-րդ ամենաշատ ձայներ ստացած թեկնածուն է:

Մարտուն Գրիգորյանը պետք է հետևի Ռուբեն Մխիթարյանի ու Կարեն Սիմոնյանի օրինակին. Վարդան Ղուկասյան

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել ենք, որ  «Մեր քաղաքը» դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.


«Սիրելի գյումրեցիներ, վերահաստատում եմ ասածս. ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու դա հաստատ է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:


31.03.2025 ժամը 18:57 | Քաղաքականություն

Լուրեր Հայաստանում