Գերեվարված զինծառայողների ծնողները կհանդիպեն Անդրանիկ Քոչարյանի հետ

Գերեվարված զինծառայողների ծնողները կհանդիպեն Անդրանիկ Քոչարյանի հետ



44-օրյա պատերազմում անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողները վաղը՝ հունվարի 30-ին, կգնան Ազգային ժողով՝ հանդիպելու ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ։ Այս մասին լրագրողները տեղեկացել են ծնողներից։


Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27-ին անհետ կորած զինծառայողների հարազատները փակել էին Բաղրամյան պողոտան՝ հանդիպում պահանջելով Անդրանիկ Քոչարյանի հետ, որից հետո նրանք հանդիպել էին Քոչարյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, հավաստիացում ստացել, որ առաջիկայում քննարկում կկազմակերպվի և իրենց հուզող հարցերը կուսումնասիրվեն։


Ծնողները պահանջում են, որ բոլոր գերատեսչությունների ղեկավարները ներկա լինեն հանդիպմանը՝ գլխավոր դատախազը, ԱԱԾ տնօրենը, քննչական կոմիտեի ղեկավարը, առողջապահության նախարարը, և տեղեկացնեն, թե ինչ աշխատանքներ են տարվում գերիների հարցով, ինչպես նաև՝ ԴՆԹ փորձաքնությունների վերաբերյալ տեղեկություն փոխանցեն։

Գերատեսչությունների ղեկավարները ներկա կլինեն հանդիպմանը, թե ոչ, ծնողները դեռևս չգիտեն, բայց փակ հանդիպմանը մասնակցելու է շուրջ 15 ծնող։ Նախատեսվող հանդիպումը, ամենայն հավանականությամբ, վարելու է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։


Աղբյուր: kentron.am


29.01.2025 в 20:57

Լուրեր Հայաստանում