Կիևը պատրաստ է անցնել հակամարտության կարգավորման դիվանագիտական ուղու, եթե դա է խաղաղության միակ տարբերակը՝ հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին: Ուկրաինայի նախագահը նշել է, որ այդ գործընթացին պետք է ներգրավված լինեն Միացյալ Նահանգները, Եվրոպան, Ուկրաինան և Ռուսաստանը:
Զելենսկին մանրամասներ է հայտնել մարտի դաշտում իրավիճակից, տեղեկացրել, որ 2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր զոհվել է 45.100 ուկրաինացի զինվորական, վիրավորվել՝ շուրջ 390.000-ը: Նրա խոսքով՝ ռուսական կողմի զոհերի թիվը հասնում է 350.000-ի, վիրավորներինը՝ 700.000-ի:
Զելենսկին նաև տեղեկացրել է, որ Կիևը շփումներ է ունեցել ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգի հետ: Նա տեղեկացրել է, որ արդեն կան աշխատանքային ժամկետներ, թե երբ է ամերիկյան թիմը այցելելու Կիև:
Զելենսկու խոսքով՝ ինքը նույնիսկ չի ցանկանում պատկերացնել՝ ինչ կլինի, եթե պատերազմը շարունակվի առանց ԱՄՆ-ի օգնության։
«Վստահ չեմ, որ այդ դեպքում մենք կդիմակայենք», - ասել է նա, միաժամանակ հավելել՝ այժմ Կիևին ամերիկյան աջակցությունը չի դադարեցվել, սակայն նոր փաթեթների մասին դեռ վաղ է խոսել:
Նախագահն ընդգծել է, որ ուկրաինական կողմն այժմ այդքան էլ վատ վիճակում չէ, սակայն Ռուսաստանին դիմակայելուն զուգահեռ պայքարում է նաև դաշնակիցների աջակցության համար: Զելենսկին բողոքել է, որ ՆԱՏՕ-ին Կիևի անդամակցության հարցը ևս ձգձգվում է:
Աղբյուր: www.1lurer.am
05.02.2025 в 23:14
01.02.2025 в 20:57
02.02.2025 в 23:45
06.02.2025 в 14:33
26.01.2025 в 13:57
26.01.2025 в 20:30
26.01.2025 в 01:31