Թաթան, Էրիկը, Ալլա Լևոնյանը, Գրիգորի Եսայանն ու այլ հայտնիներ ևս արձագանքել են Վարդան Ղուկասյանի կոչին

Այսօր վաղ առավոտից մի շարք հայտնիներ իրենց ինստագրամյան էջում հրապարակել են սթորիներ`այդպիսով արձագանքելով ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի կոչին ու «պատասխան» տալով շվեցարահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությանը, որն  իրարանցում էր առաջացրել համացանցում:

Երգիչ Թաթա Սիմոնյանը տարածել է իր «Երանի» տեսահոլովակն ու գրել. «Իմ նախնիներն Արևմտյան Հայաստանից են»:

Երգիչ Արտաշ Ասատրյանն էլ իր`Ցեղասպանության մասին պատմող տեսահոլովակն է տարածել ու այդպիսով միացել մյուս հայտնիներին:


Գրառում են  կատարել նաև Էրիկ Կարապետյանն ու  Ալլա Լևոնյանը։


Ազգը կորցնում է ինքնությունը, երբ մոռանում է իր անցյալը,-գրել է դերասան Աղասի Մանուկյանը։

Երգչուհի Սոնա Ռուբենյանը տարածել է տեսանյութ`որտեղ ասում է. «Թուրքը մեր դարավոր թշնամին է, իսկ թշնամու հետ չեն բարեկամանում: Հիշում ու պահանջում ենք»:


Հատկանշական է՝ որոշ լրատվականներ հարկ չեն համարել նշել, որ հայտնիների , այսպես կոչված, ֆլեշմոբը սկիզբ է առել Վարդան Ղուկասյանի կոչ-պահանջից հետո։ 


Ակտիվիստ Արամ Մանուկյանն այս առիթով գրել է․  Ապրի Վարդան Ղուկասյանն, ապա ավելացել է․ «Երեկվանից Վարդան Ղուկասյանը հասավ նրան , որ շոուբիզնեսի հայազգի հայտնի ներկայացուցիչները սկսեցին կրկին խոսել Ցեղասպանության մասին ։


Ոչ թե մոռացել էին, այլ ուղղակի ոչ մի արձագանք չկար նրանց կողմից նիկոլ փաշինյանի արած հերթական, թուրքահաճո քայլի նկատմամբ ։ 


Համայն հայությունը պետք է խոսի ,դատապարտի սրանց արած բոլոր թուրքահաճո քայլերը , որ վերջապես հասկանան ` հայ ազգը չի կոտրվել ու կամաց կամաց ուշքի է գալիս ։

Իսկ դա սրանք արդեն իրենց մաշկի վրա զգում են »։


Աղբյուր: asekose.am


29.01.2025 в 20:10

Լուրեր Հայաստանում