Անկումներ արդյունաբերությունում

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ Հայաստանում 2024թ․ նոյեմբերին 2023թ․ նոյեմբերի համեմատ արձանագրվել են անկումներ տարբեր ոլորտներում։ Մասնավորապես մտահոգիչ է անկումն արդյունաբերական արտադրանքի ծավալներում։


Անկումներ արդյունաբերությունում


Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2024թ․ նոյեմբերին 2023թ․ նոյեմբերի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալները նվազել են շուրջ 19%-ով՝ կազմելով ֏ 274 մլրդ։


Այս անկումը պայմանավորված է մեծամասամբ մշակող արդյունաբերության ծավալների 24% անկմամբ, ինչի արդյունքում մշակող արդյունաբերության արտադրանքի ծավալները 2024թ․ նոյեմբերին հաստատվել են ֏ 204 մլրդ մակարդակում։

Հետաքրքիր է ուսումնասիրել մշակող արդյունաբերության թոփ 5 ճյուղերը, որտեղ արձանագրվել են արդյունաբերական արտադրանքի ծավալների ամենամեծ անկումները և աճերը 2024թ․ նոյեմբերին 2023թ․ նոյեմբերի համեմատ․



Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2024թ․ նոյեմբերին 2023թ․ նոյեմբերի համեմատ ամենամեծ անկումը՝ շուրջ 81%-ով, արձանագրվել է ոսկերչական արտադրատեսակների արտադրությունում, որի ծավալները հաստատվել են ֏2 մլրդ մակարդակում։


70%-ով անկում է արձանագրվել հիմնական մետաղների արտադրության ծավալներում։

Մոտ 28%-ով կրճատվել են ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրության ծավալներում և մեքենաների և սարքավորանքի նորոգում և տեղադրում ոլորտում։ 20% անկում է արձանագրվել կահույքի արտադրության ծավալներում։

Մյուս կողմից, ունենք մշակող արդյունաբերության ոլորտներ, որտեղ արձանագրվել են առավելագույն աճեր։ Այսպես, 2024թ․ նոյեմբերին 2023թ․ նոյեմբերի համեմատ զգալի աճեր են արձանագրվել մշակող ադյունաբերության հետևյալ ոլորտներում․

Աճեր են արձանագրվել նաև․

Ամփոփելով` փաստենք, որ մշակող արդյունաբերության տարբեր ոլորտներում արձանագրված աճերը, այնուամենայինիվ, չեն կարողացել ապահովել մշակող արդյունաբերության արտադրության ծավալների աճ 2024թ․ նոյեմբերին 2023թ․ նոյեմբերի համեմատ։


Աղբյուր: banksnews.am


04.02.2025 в 19:08

Լուրեր Հայաստանում