🔍

Համատեղ զորավարժություններ Հայաստան-Իրան

Վալիոլլահ Մանին՝ զորավարժությունների մանրամասները

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ Վալիոլլահ Մանին, մանրամասներ ներկայացնելով Հայաստանի զինված ուժերի և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների միջև անցկացվող համատեղ զորավարժության մասին, նշել է, որ դրանք խաղաղ բնույթ են կրում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։

«Խաղաղություն» զորավարժությունների նպատակները

«Խաղաղ վարժանքները երկու օր կանցկացվեն սահմանամերձ Նորդուզ շրջանում: Երկու երկրների՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի սահմանային տարածքներին որևէ վտանգ չկա, և, համապատասխանաբար, այդ զորավարժությունների անվանումը «Խաղաղություն» է»,-հայտնել է Վալիոլլահ Մանին։

Նա հայտարարել է, որ զորավարժությունների անցկացման հիմնական նպատակը սահմանային անվտանգության ամրապնդումն է։

Համատեղ զորավարժություններ Հայաստան-Իրան

Սահմանային անվտանգության ամրապնդում՝ զորավարժությունների նպատակը

«Երկու երկրների սահմանային տարածքները ռազմավարական նշանակություն ունեն՝ հաշվի առնելով տարածաշրջանի խոցելի դիրքը։ Մենք հույս ունենք, որ խաղաղ զորավարժությունները կանցկացվեն սահմանված նպատակներին համապատասխան և ժամանակին»,-նշել է Վալիոլլահ Մանին։

Ավելի վաղ, Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից տեղեկացել էինք, որ երկու երկրների զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն ապրիլի 9-10-ն անցկացնելու են համատեղ զորավարժություն։

«Զորավարժությունը ենթադրում է Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ»,-նշել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը։


09.04.2025 ժամը 21:03 | Միջազգային

Լուրեր Հայաստանում