Mastercard Հայաստանն ամփոփում է 2024-ը

Mastercard-ը Հայաստանում ամփոփել է եւս մեկ նշանակալի տարի՝ 2024-ը առանձնացնելով որպես կարեւոր փուլ նորարարական թվային տնտեսություն կառուցելու ճանապարհին:Անցյալ տարին շրջադարձային էր նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ՝ ՀՀ-ում թվային վճարումների լանդշաֆտը փոխակերպելու տեսանկյունից, ինչպես նաեւ խթանելու արժեքավոր համագործակցություններ՝ փոքր եւ միջին բիզնեսի հնարավորությունները ընդլայնելու եւ պրեմիում քարտապանների համար լրացուցիչ արժեքներ ստեղծելու նպատակով։


Mastercard Հայաստանն ամփոփում է 2024-ը


«Mastercard-ի առաքելությունն է ստեղծել աշխարհ՝ առանց կանխիկի, որտեղ վճարումները ոչ միայն ավելի արագ եւ անվտանգ են, այլեւ՝ հասանելի, ապահով եւ առավել ընդգրկուն: 2024 թվականին մենք համագործակցել ենք բանկերի, ձեռնարկությունների եւ տարբեր այլ գործընկերների հետ, որպեսզի կամրջենք թվային անջրպետները՝ ստեղծելով աճի հնարավորություններ բոլորի համար: Մենք միասին կառուցում ենք առավելություններով եւ անգին փորձառնություններով լի աշխարհ մեր քարտապանների համար: Խորապես գնահատում ենք գործընկեր բանկերի ներդրումը մեր աճի ճանապարհին եւ նրանց համար ստեղծել ենք հատուկ մրցանակներ, որպեսզի ըստ արժանվույն ընդգծենք այն ահռելի աշխատանքը, որը միասին կատարեցինք 2024 թվականին», - նշել է Վրաստանում եւ Հայաստանում Mastercard-ի տարածաշրջանային տնօրեն Դավիթ Զգուդաձեն:


Աղբյուր: banks.am


29.01.2025 в 20:10

Լուրեր Հայաստանում