
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հաղթանակի 80–ամյակի օրերին հայտարարած եռօրյա հրադադարը թատերական ներկայացում է որակել՝ շեշտելով, որ Կիևը պատրաստ է լիակատար զինադադարի։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է France 24–ը, այս մասին Զելենսկին ասել է լրագրողների փոքր խմբի հետ հանդիպմանը:
«Սա ավելի շատ թատերական ներկայացում է նրա կողմից։ Որովհետև երկու կամ երեք օրում անհնար է մշակել պատերազմը դադարեցնելու հաջորդ քայլերի ծրագիր», - ասել է Զելենսկին։
Զելենսկին շեշտել է, որ Ուկրաինան «չի խաղա խաղեր՝ մայիսի 9–ին Պուտինին մեկուսացումից դուրս բերելու նպատակով հաճելի մթնոլորտ ստեղծելու համար», երբ որոշ օտարերկրյա ղեկավարներ պետք է ժամանեն Մոսկվա՝ Մայիսի 9–ի միջոցառումներին մասնակցելու նպատակով։
Ավելի վաղ Կրեմից հայտնել էին, որ Վլադիմիր Պուտինի որոշմամբ՝ մարդասիրական նկատառումներից ելնելով, Հաղթանակի 80-ամյակի օրերին՝ մայիսի 7-8-ը ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-11-ը ժամը 00:00-ն ռուսական կողմը հրադադար է հայտարարում։ Այդ ժամանակաշրջանում բոլոր մարտական գործողությունները կդադարեցվեն: Կրեմլից նշել էին՝ Ռուսաստանը կարծում է, որ ուկրաինական կողմը պետք է հետևի այս օրինակին:
03.05.2025 ժամը 16:07 | Միջազգային
28.01.2025 ժամը 22:04
01.05.2025 ժամը 21:53
26.01.2025 ժամը 22:27
31.03.2025 ժամը 18:57
26.01.2025 ժամը 13:57
02.02.2025 ժամը 23:45
26.01.2025 ժամը 01:31