🔍

Կրեմլը՝ Պուտինի նկատմամբ Թրամփի զայրույթի մասին

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի զայրացած խոսքերը: «Նշված հայտարարություններից մի քանիսն արվել են վերաշարադրման ժամանակ:

Կրեմլը՝ Պուտինի նկատմամբ Թրամփի զայրույթի մասին

Մենք աշխատում ենք ուկրաինական կարգավորման հետ կապված որոշ գաղափարների իրականացման ուղղությամբ, և այդ աշխատանքն ընթացքի մեջ է: Առայժմ որևէ որոշակիություն չկա, որի մասին կարող ենք խոսել»,- ասել է Պեսկովը:

Նա նշել է, որ շարունակում են ամերիկյան կողմի հետ աշխատել կառուցելու երկկողմ հարաբերությունները, որոնք ահռելի վնաս են կրել նախորդ վարչակազմի օրոք:


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ զայրացած է Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինի վրա՝ Ուկրաինայի մասին նրա խոսքերի պատճառով, սակայն երկու առաջնորդների հարաբերությունները «ամենացածր կետում» չեն։


31.03.2025 ժամը 18:57 | Միջազգային

Լուրեր Հայաստանում