
Բելգորոդի շրջանի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցվել է ուկրաինական F-16 կործանիչ։
Ուկրաինացի օդաչուն զոհվել է ավիավթարի հետևանքով, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Ըստ SHOT-ի՝ կործանիչը խոցվել է Ս-400 հրթիռով Սումիի մարզի երկնքում։
Մի քանի ժամ առաջ «Արխանգել Սպեցնազ» թելեգրամ-ալիքը հայտնել էր, որ ամերիկյան F-16-ները Սումիի շրջանում ռուսական ինքնաթիռներ որսացողների դեր են կատարում։ Նրա խոսքով, ուկրաինական բանակը դեռևս չի օգտագործում կործանիչներ ավիառումբեր նետելու համար, քանի որ այդ գործառույթն իրականացնում է խորհրդային տարիներից ժառանգություն մնացած ավիացիան։
Փետրվարին The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերը 2024 թվականի ամռանը սխալի պատճառով ոչնչացրել է սեփական F-16-ը։ Ըստ հեղինակների՝ Ալեքսեյ Մեսի ղեկավարած կործանիչը խոցվել է Patriot զենիթահրթիռային համակարգից արձակված հրթիռից։
Նախկինում հաղորդվում էր, որ F-16-ները ակտիվ են եղել Կուրսկի շրջանի սահմանների մոտ։
19.03.2025 ժամը 23:04 | Միջազգային
26.01.2025 ժամը 20:30
02.02.2025 ժամը 23:45
26.01.2025 ժամը 19:36
05.02.2025 ժամը 23:14
28.01.2025 ժամը 22:04