ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հայտարարել է, որ մի քանի մարդու հետ բանակցություններ է վարում TikTok-ը գնելու շուրջ և, հավանաբար, առաջիկա 30 օրվա ընթացքում որոշում կկայացնի հայտնի հավելվածի ապագայի վերաբերյալ, հայտնում է Reuters-ը։
«Ես շատերի հետ եմ խոսել TikTok-ի մասին, և մեծ հետաքրքրություն կա TikTok-ի նկատմամբ»,- լրագրողներին է ասել Թրամփը Air Force One ինքնաթիռում Ֆլորիդա թռիչքի ժամանակ:
Reuters-ն ավելի վաղ հայտնել էր, որ քննարկումներին ծանոթ երկու անձ հայտարարել են, որ Թրամփի վարչակազմն աշխատում է TikTok-ին փրկելու ծրագրի վրա, որը ենթադրում է Oracle ծրագրային ապահովման ընկերության և արտաքին ներդրողների խմբի ներգրավում՝ հավելվածը արդյունավետորեն վերահսկելու համար:
Աղբյուր: 168.am
27.01.2025 в 00:23
28.01.2025 в 22:04
05.02.2025 в 23:14
26.01.2025 в 22:27
26.01.2025 в 13:57
26.01.2025 в 19:36
02.02.2025 в 23:45