Իտալական Ա Սերիայի շրջանակներում կիրակի օրը «Միլանը» հյուրընկալել էր «Պարմային»: «Ռոսոներիները» մինչև ավելացված երկրորդ րոպեն պարտվում էին 1:2 հաշվով, բայց հետո կարողացան երկու անգամ գրավել դարպասը և 3:2 հաշվով հաղթանակ տարան։
«Միլանի» գլխավոր մարզիչ Սերժիո Կոնսեյսաոն և թիմի պաշտպան Դավիդե Կալաբրիան կոնֆլիկտի մեջ են մտել։ Թեժ պահին պորտուգալացի մասնագետը բառացիորեն նետվել է ֆուտբոլիստի վրա, իսկ «ռոսոներիների» մյուս ներկայացուցիչները ստիպված են եղել զսպել Կոնսեյսաոյին։
Источник: proffootball.am