Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն կարող է կարիերան շարունակել Գերմանիայի առաջնությունում։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ 27-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Մյունխենի «Բավարիան»: Թիմի գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին կարծում է, որ ֆրանսիացին կկարողանա ուժեղացնել «Բավարիայի» հարձակվողական ներուժը։ Ակումբը ցանկանում է ավարտել Քրիստոֆերի տրանսֆերը մինչ ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելը։
«Չելսին» իր հերթին պատրաստ է 70 միլիոն եվրոյի դիմաց բաժանվել Նկունկուից։
Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը անցկացրել է 19 հանդիպում, որոնցում դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Աղբյուր: proffootball.am
02.02.2025 в 23:45
02.02.2025 в 23:45
28.01.2025 в 23:43
28.01.2025 в 22:04
02.02.2025 в 21:47
04.02.2025 в 19:08
03.02.2025 в 21:00