DeepSeek անվանմամբ արհեստական բանականությունը փորձել է կռահել, թե երբ կավարտի կարիերան «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին։
«Ամենայն հավանականությամբ, Մեսսին կավարտի կարիերան 2025-2026 թվականներին, հնարավոր է 2026 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցելուց հետո, սակայն, հաշվի առնելով նրա սերը ֆուտբոլի նկատմամբ և նրա յուրահատուկ խաղաոճը, որն ավելի քիչ կախված է ֆիզիկական պատրաստվածությունից, հնարավոր է, որ նա շարունակի խաղալ և ավելի երկար»,- պատասխանել է արհեստական բանականությունը։
Նշենք, որ «Ոսկե գնդակի» ութակի դափնեկրի գործող պայմանագրի ժամկետը MLS-ը ներկայացնող ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ավարտը։
Աղբյուր: armsport.am
28.01.2025 ժամը 22:04 | Սպորտ
26.01.2025 ժամը 20:30
03.02.2025 ժամը 18:51
03.02.2025 ժամը 21:00
28.01.2025 ժամը 22:04
04.02.2025 ժամը 19:08
26.01.2025 ժամը 19:36