Մադրիդի «Ռեալն» իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել թիմի գերմանացի պաշտպան Անտոնիո Ռուդիգերի վնասվածքի վերաբերյալ։
Ինչպես հայտնում է «Ռեալի» մամուլի ծառայությունը, հետազոտության արդյունքում Ռուդիգերի մոտ հայտնաբերվել է աջ ոտքի երկգլուխ մկանի վնասվածք։
«Սերուցքայինները» չեն նշում 31-ամյա ֆուտբոլիստի վերականգնման ժամկետները։ Սակայն իսպանական որոշ ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ 31-ամյա խաղացողի ապաքինման համար կպահանջվի 3 շաբաթ։
Աղբյուր: armsport.am