
Սամարայում ավարտվել է կրկնակի օլիմպիական չեմպիոն Օլեգ Սայիտովի անվան բռնցքամարտի Ռուսաստանի գավաթը: 48 կգ քաշային կարգում վստահ հաղթանակ է տարել Զլատոուստի բռնցքամարտիկ, Ռուսաստանի հնգակի չեմպիոն Էդմոնդ Խուդոյանը: Մոսկվայի մարզից իր մրցակից Վոլոդյա Մնացականյանի հետ եզրափակիչ մենամարտը նա ավարտել է 5:0 հաշվով։ Այս մասին հայտնում է Զլատոուստի վարչակազմի մամուլի ծառայությունը:
Խուդոյանը մրցումային բոլոր երեք գոտեմարտերում հաղթել է մրցակիցներին: Մրցումներում Արթուր Նահապետյանը (51 կգ) եւ Անդրեյ Պեգլիվանյանը (57 կգ) նվաճել են արծաթե մեդալներ, իսկ Արշակ Թովմասյանը (60 կգ) եւ Դավիթ Այվազյանը (75 կգ)՝ արծաթե մեդալներ:
Источник: alphanews.am
26.01.2025 ժամը 19:36 | Սպորտ
26.01.2025 ժամը 19:36
03.02.2025 ժամը 18:51
28.01.2025 ժամը 22:04
19.03.2025 ժամը 23:03
06.02.2025 ժամը 14:33
02.02.2025 ժամը 23:45