Պորտուգալիայի ֆուտբոլի Բարձրագույն լիգայի «Կասա Պիա» ակումբից «Նոա»-ի շարքերն է համալրել բոսնիացի կենտրոնական պաշտպան Ներմին Զոլոտիչը։
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 31-ամյա պաշտպանը հանդես է եկել բոսնիական «Ժելյեզնիչար», բելգիական «Գենտ», ԿՍՎ «Ռոեսելարե», խորվաթական ՆԿ «Իստրա» ակումբներում։ Նրա վերջին ակումբը եղել է պորտուգալական «Կասա Պիա»-ն, որտեղ հանդես է եկել վերջին 3 մրցաշրջանում:
Բոսնիացի խաղացողը դարձել է Բելգիայի Բարձրագույն լիգայի չեմպիոն «Գենտ»-ի կազմում, ինչպես նաև երկուական անգամ հռչակվել է Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն և գավաթակիր։ 81 հանդիպում է անցկացրել Բելգիայի Չելենջեր Պրո լիգայում, 67 հանդիպման՝ Պորտուգալիայի Բարձրագույն լիգայում։ «Նոա»-ի նորեկը նաև անցկացրել է 1 հանդիպում Բոսնիա և Հերցեգովինայի մարզաշապիկով։
Աղբյուր: 168.am
05.02.2025 в 18:51
28.01.2025 в 23:43
06.02.2025 в 14:33
03.02.2025 в 21:00
28.01.2025 в 22:04
26.01.2025 в 19:36
02.02.2025 в 23:45
26.01.2025 в 20:30