ՀՀԿ խորհրդի անդամ Նարեկ Թադևոսյանը գրել է.
«Ոչ վաղ անցյալում՝ 2012 թվականին, ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից Երևան են ներկրվել շուրջ 249 միավոր չինական «Հայեր-բաս» մակնիշի (ժողովրդական լեզվով ասած, մանուշակագույն) ավտոբուսները:
Երևան համայնքն ունենալով ներկայիս համայնքային բյուջեից կրկնակի կամ՝ եթե ոչ եռակի անգամ ավելի քիչ բյուջե, քննարվող ավտոբուսները ներկրել է համայնքային բյուջեից ծախսելով 0 դրամ: Այսինքն՝ ոչ թե Երևան համայնքը նոր վարկ է վերցրել կամ քաղաքացիների համար որևէ բան է թանկացրել դրանց վճարման համար, այլ հակառակը՝ դրանք գնվել և ներմուծվել են անվճար:
Աղբյուր: www.aysor.am