Ակտիվիստ Միքայել Մարգարյանը տարածել է ֆեյսբուքյան ընկերներից մեկի հայտարարությունն ու գրել է․ «Ես կհրաժարվեմ Acba bank OJSC -ի ծառայություններից, եթե այն մասնակցի Ամուլսարի բռնության ֆինանսավորմանը»:
Նշենք, որ Գեղամ Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․
Acba bank OJSC, Ardshinbank CJSC, Inecobank CJSC, Evocabank․․․
ՀՀ կառավարությունը տարածել է տեղեկություն, որ նշված բանկերը կառավարության երաշխավորությամբ 150 մլն դոլարին համարժեք չափով Ամուլսարի հանքը շահագործելու համար ֆինանսավորելու են Լիդիանին։
Այս բանկերին առաջարկում եմ գտնել 5 հարցի պատասխան՝
1. Ինչու՞ հանքը չի շահագործվել 2018, 2019, 2020 թվականներին, իսկ հիմա պիտի շահագործվի։
2. Ինչու՞ են համաշխարհային, ամերիկյան բանկերը հրաժարվել Լիդիանից և հույսը մնացել է տեղական բանկերի վրա։
3. Համոզվա՞ծ եք, որ հանքը չաշխատելու դեպքում պետության երաշխավորությունը բավարար է, որ դուք փոսը չնկնեք։ Մեզանից լավ գիտեք, որ սա ձեզ համար փոքր գումար չի։
4. Հաշվե՞լ եք արդյոք կողմնակի ռիսկերը։ Օրինակ, որ հարյուրավոր մարդիկ ու կազմակերպություններ տաք են այս թեմայի վրա և ուղղակի կհրաժարվեն ձեր բանկից։
5. Արդյո՞ք այս կառավարության հետ կարելի է նման գործարքի գնալ և արդյոք 2026 թվականի ընտրությունները չեն անդրադառնա այս գործընթացի վրա այնպես, որ արանքում տուժեք հենց դուք։ Վիճակագրություն նայեք։
Դե էլ հայրենիք, ջուր, սերունդների առողջություն, սենց բաներից չենք խոսում, որովհետև ոնց հասկանալի է նախնական համաձայնություն տվել եք, քաջատեղյակ լինելով խնդրին։ Եթե ոչ, արձագանքեք...
Առաջարկում ենք հրաժարվել ու դուրս գալ այս խաղից, որովհետև ընկնելու եք կրակը, մեր ժամանակն էլ ավելորդ վատնելու կրկին անգամ հանքի դեմը առնելու համար։ Խելամիտ գտնվեք, ձեզ օգնող հարցերի պատասխանները չմոռանաք գտնել։
02.03.2025 в 23:23
28.01.2025 в 22:04
26.01.2025 в 22:27
01.02.2025 в 20:57
04.02.2025 в 19:56
26.01.2025 в 22:27