Կոչ Վարդան Օսկանյանին. Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 


«Կոչ Վարդան Օսկանյանին' իր կոչի կապակցությամբ

1999թ. Մեղրիի տարբերակը երկկողմ ձևաչափով, առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցության առաջարկում է Ռուսաստանի օգնությամբ Ադրբեջանում իշխանության բերված ԽՍՀՄ չեկիստ Հեյդար Ալիևը...


Դրան համաձայնում է Լևոն Տեր - Պետրոսյանի կողմից Պրիմակովի «խորհրդով» Արցախից Հայաստան վարչապետ բերված, ապա նրան գահընկեց արած Ռոբերտ Քոչարյանը իր ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ միասին...

Մեղրիի տարբերակին դեմ են արտահայտվում Հայաստանում ռեալ իշխանությունը 1999թ. խորհրդարանական ընտրություններում վերցրած Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը... Նրանք 1999թ. հոկտեմբերի 27-ին սպանվում են իրենց թիմակիցների հետ Ազգային ժողովում Ղրիմից Անուշավան Դանիելյանի հետ Հայաստան եկած, Ղրիմի պոլիգոններում կրակային պարապած Նաիրի Հունանյանի խմբի կողմից...


Այս տարբերակի իրականացման վտանգավորությունից դրդված Քոչարյանը նահանջում է ու Հեյդար Ալիևին առաջարկում Մեղրին տալու փոխարեն ցանկացած տեսակի ճանապարհ' էստակադայից մինչև ստորգետնյա թունել...

Այս անգամ Քոչարյանի առատաձեռնությունը մերժում է Հեյդար Ալիևը, որովհետև իրեն Մեղրին էր պետք, ոչ թե այնտեղով ճանապարհը, ինչպես այժմ իր որդին է դա ապացուցում' արտատարածքային միջանցք, բայց ոչ ճանապարհ..


Աղբյուր: civic.am


02.02.2025 в 21:47

Լուրեր Հայաստանում