Գյումրիի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը քաղաքապետի մյուս թեկնածու Մարտուն Գրիգորյանի տան մոտ, որտեղ ոստիկանները պետք է խուզարկություն իրականացնեն, լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքը Մարտունին զգուշացրել էր մի քանի օր առաջ: «Շատ կանխատեսելի է օրվա իշխանությունների սցենարը:
Հող են նախապատրաստում այսօրվա իրենց թեկնածուի դեբատներում այլ օրակարգերից խոսելու համար: Շատ ափսոս է, որ ժողովրդավարության բաստիոնում նման բաներ են տեղի ունենում»: Մխիթարյանի խոսքով՝ մարդը մանկամիտ պետք է լինի, որ մտածի՝ նման բաներով Մարտունին և, ընդհանրապես, ընդդիմադիր անդամներին կարող է ճնշել:
Իսկ առավոտյան խուզարկություններ են եղել նաև «Մայր Հայաստան» դաշիքնի Գյումրու շտաբում և համակիրների տներում, կան ձերբակալվածներ: