🔍

Իշխանությունը հովանավորում է այս խոշտանգումները. Տիգրան Աբրահամյան

«Ժողովրդավարությունը Հայաստանում վաղուց խոր անցյալում է մնացել։ Երբ այս միջադեպին ենք նայում, ինձ համար որպես զուգահեռ գալիս է Սամվել Վարդանյանի հետ կապված միջադեպը. նա ոստիկանության հսկողության տակ գտնվելու ժամանակ էր հենց խոշտանգվել»։ Այս մասին ՀՀ Քննչական կոմիտեի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: «Այս ամենը ցույց է տալիս, որ Հայաստանում այս խոշտանգումների ալիքը կրում է համակարգված բնույթ, և ստեղծված իրավիճակով քաղաքական իշխանությունը հովանավորում է այս խոշտանգումները, դրանք իշխանության դեմքն են դարձել»,–հավելեց պատգամավորը։ Հիշեցնենք, որ այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում ՀՀ Քննչական կոմիտեի մոտ՝ պահանջելով պատժել օրեր առաջ արցախցի երիտասարդին խոշտանգած ոստիկաններին։ Բողոքի ակցիայի ավարտին փաստաբան Ռոման Երիցյանը հայտարարեց, որ վաղը ժամը 17։30-ին Տիգրան Ուլուբաբյանի հարցաքննությունն է տեղի ունենալու, և կոչ արեց քաղաքացիներին վաղը նույնպես հավաքվել ՔԿ–ի դիմաց և պահանջել պատժել նրան խոշտանգած ոստիկաններին։


19.03.2025 ժամը 23:03 | Քաղաքականություն

Լուրեր Հայաստանում