 
        
        
        
        
        
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրել է․
«Ուզու՞մ եք հասկանալ, թե ինչ նկատի ունի այս իշխանությունը, երբ հայտարարում է Հայաստանի Զինված ուժերի բարեփոխումներ ու «կերպարանափոխություն», «Նոր Հայաստանի» բանակ:
Մեկ օրինակ, չոր փաստեր ու պաշտոնական նամակագրություն ․
Հիշու՞մ եք՝ մեկ տարի առաջ եղան բազում ահազանգեր, որ զորամասերից հանվում են Փառքի անկյունները, հերոսների և ազատամարտի մասին պատկերները։ ՊՆ պարզաբանումն էր, թե հները, մաշված պատկերները նորերով են փոխարինվում։
Եվ այսպես, 2024թ. փետրվարի 12-ին պաշտպանության նախարարությանը գրությունով հարցրել էի, թե «արդյոք մշակվե՞լ են ընդհանուր տպագրական նյութերի թարմացման, վերանորոգման, թեմատիկ առումով համալրման ձևաչափեր, նմուշներ և նախագծեր…» ու «ի՞նչ ժամկետներում են պատրաստվում ամբողջությամբ կատարել զորամասերում արդիականացման և ավարտին հասցնելու ուղղությամբ վերաթարմացման աշխատանքները)»։
Ուշադրություն՝ արդեն 2024-ի մարտին պատասխանել են, որ «տպագրական նյութերի թարմացման, թեմատիկ նյութերի առումով համալրման գործընթացները մշակման փուլում են և ավարտից հետո լրացուցիչ կանդրադառնանք վերոնշյալ հարցին» և «2024թ. գնումների պլանով նախատեսվում է իրականացնել ձեռքբերում և ապահովել զորամասերին»:
Համբերատար սպասեցի մեկ տարի և ՊՆ պատասխանից 10 ամիս անց նորից հարցերի՝ թե իրենց խոստացված ժամկետներն ավարտվել են, ի՞նչ են արել զորամասերում Փառքի անկյունների վերականգման համար։
Նյարդերից թույլ մարդկանց խնդրում եմ չընթերցել.
Աղբյուր: www.aysor.am
05.02.2025 ժամը 18:51 | Քաղաքականություն
 Աթենքում անցկացվել է Հայոց ցեղшսպшնության 110-րդ տարելիցին նվիրված հիշшտակի համերգ
                                
                    Աթենքում անցկացվել է Հայոց ցեղшսպшնության 110-րդ տարելիցին նվիրված հիշшտակի համերգ                
                01.05.2025 ժամը 21:53
05.02.2025 ժամը 22:42
29.01.2025 ժամը 20:57
 «Եթե իշխանություններն առաջիկա 1-2 ամսում պրոցես չտեսան, կսկսեն վրեժ լուծել»․ Միքայել Աջապահյան
                                
                    «Եթե իշխանություններն առաջիկա 1-2 ամսում պրոցես չտեսան, կսկսեն վրեժ լուծել»․ Միքայել Աջապահյան                
                04.04.2025 ժամը 23:41
29.01.2025 ժամը 21:25
26.01.2025 ժամը 19:36
 «խրոնիկ հավատացյալը» ընտրության է գնում կոմունիստների ցուցակով. Լիլիթ Ստեփանյան
                                
                    «խրոնիկ հավատացյալը» ընտրության է գնում կոմունիստների ցուցակով. Լիլիթ Ստեփանյան                
                26.02.2025 ժամը 21:40
26.01.2025 ժամը 22:27