
«Գյումրեցին համարձակ քայլ արեց, չպետք է մսխեն և չպետք է գյումրեցուն թողնեն միայնակ»,- «Նյուզ»-ի հետ զրույցում նշեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ խոսելով Գյումրիում ՔՊ-ի պարտության և ընդդիմության միասնական հաղթանակի մասին։
Աջապահյանի դիտարկմամբ՝ Գյումրին, այնուամենայնիվ, չի կարող դառնալ ընդդիմության կղզյակ, բարիկադավորել և կենտրոնական իշխանությանը թույլ չտալ մտնել Գյումրի․ «Պետք է համագործակցել, սուբորդինացիան պետք է պահպանվի, այլապես սաբոտաժ են անելու»։
Աջապահյանի խոսքով՝ գյումրեցին վտանգեց սեփական բարեկեցությունը՝ հանուն Հայաստանի, հետևաբար, պետք է սկսել գործընթաց նաև Երևանում․ «Այլապես ՔՊ-ն կհղփանա, ամենայն հավանականությամբ, կսկսի պատժիչ գործողություններ գյումրեցիների նկատմամբ։ Ընդդիմությունը կա՛մ պետք է թողնի, հեռանա, կա՛մ գործ անի: Եթե իշխանություններն առաջիկա 1-2 ամսում պրոցես չտեսան, կսկսեն վրեժ լուծել և հնարավոր է՝ շարքային գյումրեցին գլխին տա, ասի՝ էս ինչ սխալ արեցի, ու իրենք հասնեն իրենց նպատակին»։
Անդրադառնալով իշխանական շրջանակներից հնչող այն հայտարարությանը, թե Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետի պաշտոնավարումը կարճաժամկետ է լինելու, Աջապահյանը նշեց․ «Դա սպառնալիք է և պետական շանտաժ։ Հերթական անամոթությունն է, սա խոսում է այս իշխանությունների կատարյալ անբարոյականության մասին․․․Եթե այդ մարդը հանցագործ է, մինչև հիմա չէի՞ք կարող բացահայտել»։
04.04.2025 ժամը 23:41 | Քաղաքականություն
26.02.2025 ժամը 20:46
26.01.2025 ժամը 19:36
27.03.2025 ժամը 14:32
26.01.2025 ժամը 22:27
03.02.2025 ժամը 13:27