Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է Ֆեդերիկո Վալվերդեի պաշտպանողական խաղի մասին։
«Ֆեդեն» մեծ ներդրում ունի եզրային պաշտպանի դիրքում, քանի որ նա հիանալի խաղացող է և անում է իր գործը, որտեղ էլ որ լինի»,- իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը։
Այս մրցաշրջանում ուրուգվայցի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով ութ գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։
Փետրվարի 9-ին «Ռեալը» սեփական դաշտում կընդունի Մադրիդի «Ատլետիկոյին»։ Դերբին կմեկնարկի Երևանի ժամանակով 00։00-ին:
Աղբյուր: proffootball.am