«Ինչո՞ւ ԱԱԾ-ն ու ՔԿ-ն առատ յուղ լցրեցին». Հակոբ Բադալյան


«Ինչո՞ւ ԱԱԾ-ն ու ՔԿ-ն առատ յուղ լցրեցին». Հակոբ Բադալյան


Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Ի՞նչ կլիներ, օրինակ, եթե ԱԱԾ-ն ու Քննչական կոմիտեն ձեռնմուխ չլինեին Ղարիբ Բաբայանի «գործին»: Թերևս ոչինչ: Ավելին, Հանրապետության հրապարակում երգող ադրբեջանցիների թեման պարզապես կմարեր, ինչպես լինում է գործնականում միշտ: Եվ ավելին, այն գուցե արդեն իսկ մարման փուլում լիներ, իսկ ԱԱԾ-ն ու ՔԿ-ն պարզապես առատ յուղ լցրեցին «մարող կրակին»:


Չէի՞ն պատկերացում հնարավոր հանրային էֆեկտը: Ես շատ հեռու եմ մտքից, թե չէին պատկերացնում: Հետևաբար կառաջանա հարցը՝ ուրեմն ինչո՞ւ լցրեցին այդ «յուղը»: Հանրային մի շատ մեծ շրջանակ համոզված է, որ դա պարզապես Ադրբեջանի ուղղակի, թե անուղղակի պահանջ է: Այսինքն՝ կա՛մ գուցե եղել է հենց կոնկրետ դեպքի առնչությամբ պահանջ, կա՛մ առկա է Բաքվի հայտնի դիրքորոշումը, որի շրջանակում էլ փորձ է արվում թույլ չտալ «վրիպում» և այսպես ասած «առիթ չտալ» Ադրբեջանին:


Չգիտեմ, բայց փաստացի ստացվում է, որ Ադրբեջանին «առիթ չտալու» համար, դե ֆակտո առիթ տրվեց ակտիվ հանրությանը՝ Ղարիբ Բաբայանի կալանք թույլ չտալու թեկուզ լոկալ հաջողությամբ ոգևորվելու առիթ: Դա տրվեց կամա, թե ակամա, չեմ կարող դատել, բայց ըստ իս, այդուհանդերձ նախօրեին երեկոյան-գիշերը ծավալվեց բավականին բազմաշերտ ու բարդ մի գործընթացի դրվագ, շատ անհայտներով: Ինքս ուշադրություն կդարձնեի նաև հանգամանքին, որ դա տեղի ունեցավ փաստորեն Նիկոլ Փաշինյանի՝ Վաշինգթոն այցի ճանապարհին: Այնտեղ արդյո՞ք սպասվում են ինչ որ քննարկումներ ու շփումներ, ոչ հանրային իհարկե:


Աղբյուր: artsakh.news


02.02.2025 в 21:47

Լուրեր Հայաստանում