Ֆինանսների նախարարն անդրադարձել է ներդրումների ներգրավման գործընթացին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱՄՆ կատարած իր աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է «CitiBank»-ի ներկայացուցիչ Ջուլիե Մոնակոյի հետ: Մոնակոն շնորհակալություն է հայտնել նախարարին համագործակցության, ինչպես նաև փոխադարձ վստահության համար։

ՀՀ ֆինանսների նախարարն անդրադարձել է ներդրումների ներգրավման գործընթացին


Ներկայացնելով Հայաստանի ընդհանուր տնտեսական և քաղաքական վիճակը՝ նախարար Հովհաննիսյանը անդրադարձել է ներդրումների ներգրավման գործընթացին: Նախարարը, մասնավորապես, խոսել է Ներդրումների աջակցության ազգային կենտրոնի մասին և նշել, որ առաջիկայում նախատեսվում է զարգացնել կենտրոնի կարողությունները: Կողմերը խոսել են նաև Հայաստանում բավականին արագ զարգացող ՏՏ ոլորտի և ոլորտում ակտիվ, լուրջ պոտենցիալ ունեցող կազմակերպությունների մասին:


Սփյուռքից ներդրումներ ներգրավելու համատեքստում նախարարն ընդգծել է, որ նախատեսվում է ակտիվ ջանքեր գործադրել սփյուռքի հետ համագործակցության ամրապնդման և ներդրումների ներգրավման ուղղությամբ:


Հանդիպման ավարտին Մոնակոն անդրադարձել է ներդրումների ներգրավման նպատակով Business Council for International Understanding (BCIU) կազմակերպության հետ համագործակցության հնարավորություններին: Կողմերը մտքեր են փոխանակել «BCIU»-ի աջակցությամբ Հայաստանում ներդրումների խթանման ուղղությամբ հնարավոր քայլերի մասին, ինչպես նաև պայմանավորվել շարունակել երկխոսությունն այդ համագործակցության կյանքի կոչման ուղղությամբ:

 

Աղբյուր: www.shantnews.am


05.02.2025 в 18:51

Լուրեր Հայաստանում