Բիաթլոնի աշխարհի գավաթի խաղարկության Անտհոլցի փուլում սպրինտ մրցաձևը հաղթելուց հետո լեգենդար Տարեյ Բյոն հայտարարել է, որ 2024/25 մրցաշրջանից հետո կավարտի կարիերան։
«Ինքս ինձ խոսք էի տվել, որ եթե հաջորդ անգամ հաղթեմ որևէ մրցավազքում, կավարտեմ կարիերաս։
Շատերը խոսում են Օլիմպիական խաղերից, սակայն ես ամբողջ ձմռան ընթացքում մտածում էի կարիերաս ավարտելու մասին։ Այս մրցաշրջանում աշխարհի լավագույն բիաթլոնիստներից մեկն էի և ցանկանում եմ հենց այդ կարգավիճակում հեռանալ։ Այժմ երազում եմ տանն ընտանիքիս և կնոջս՝ Գիտայի հետ շատ ժամանակ անցկացնելու մասին»,- նշել է 36-ամյա մարզիկը։
Տարեյ Բյոն Օլիմպիական եռակի, աշխարհի 11-ակի չեմպիոն է, մեկ անգամ էլ դարձել է աշխարհի գավաթի խաղարկության հաղթող։
Օրեր առաջ էլ կարիերան ավարտելու մասին հայտարարել էր Տարեյ Բյոյի կրտսեր եղբայրը` Օլիմպիական 5-ակի, աշխարհի 20-ակի չեմպիոն, աշխարհի գավաթի խաղարկության 5-ակի հաղթող Յոհանես Բյոն։
Источник: www.shantnews.am