
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է Ֆեդերիկո Վալվերդեի պաշտպանողական խաղի մասին։
«Ֆեդեն» մեծ ներդրում ունի եզրային պաշտպանի դիրքում, քանի որ նա հիանալի խաղացող է և անում է իր գործը, որտեղ էլ որ լինի»,- իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը։
Այս մրցաշրջանում ուրուգվայցի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով ութ գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։
Փետրվարի 9-ին «Ռեալը» սեփական դաշտում կընդունի Մադրիդի «Ատլետիկոյին»։ Դերբին կմեկնարկի Երևանի ժամանակով 00։00-ին:
Աղբյուր: proffootball.am
06.02.2025 ժամը 14:33 | Սպորտ
28.01.2025 ժամը 23:43
03.02.2025 ժամը 18:51
28.01.2025 ժամը 22:04
26.01.2025 ժամը 20:30
27.04.2025 ժամը 19:11
05.02.2025 ժամը 18:51