Գվարդիոլան հակառեկորդ է գրանցել

Մարզչական կարիերայի ընթացքում առաջին անգամ Պեպ Գվարդիոլայի թիմը մեկ մրցաշրջանի 4 տարբեր խաղերում բաց է թողել առնվազն 4 գնդակ, հայտնում է Dailysports-ը:



Այս մրցաշրջանում կատալոնացու գլխավորած «Մանչեսթեր Սիթին» 4-ական գոլ է ընդունել ՊՍԺ-ից, «Տոտենհեմից» և «Սպորտինգից», իսկ Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում նախօրեին 1-5 հաշվով պարտվել է «Արսենալին»:

Մարզչական կարիերայի 958 խաղերում Գվարդիոլայի թիմը 2-րդ անգամ է դարպասից հանել 5 գնդակ: Նախորդ անգամ 2020թ. սեպտեմբերի 20-ին մանչեսթերցիները 2-5 հաշվով պարտվել էին «Լեսթերին»:


Աղբյուր: www.shantnews.am

Լուրեր Հայաստանից