ԵՄ դիտորդները չեն խանգարում Ադրբեջանին. Հակոբ Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը


– Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում ասել է, որ ադրբեջանական կողմին առաջարկել են սահմանազատված հատվածներից դուրս բերել ԵՄ դիտորդական խմբերին, իսկ չսահմանազատված հատվածում նրանք կմնան այնքան, մինչև սահմանազատման գործընթացն ավարտին հասցվի: Պարո՛ն Բադալյան, նախ՝ ինչպե՞ս եք գնահատում հայկական կողմի այս առաջարկը, երկրորդ՝ ի՞նչ պատասխան կտա Ադրբեջանն այդ առաջարկին:

– Նիկոլ Փաշինյանն այդ մոտեցումը տևական ժամանակ արտահայտել է, Ադրբեջանից տեսնում ենք, որ հստակ որևէ արձագանք առանձնապես գոյություն չունի, որովհետև Ադրբեջանի համար, ըստ իս, այս թեման ավելի շատ խաղարկման թեմա է, քան իմպերատիվ պահանջ: 

ԵՄ դիտորդները չեն խանգարում Ադրբեջանին, այս թեման պարզապես սակարկման գործիք է. Հակոբ Բադալյան

Ես այն կարծիքին չեմ, որ եվրադիտորդներն էապես խանգարում են Ադրբեջանին, ու կան դրա շատ պարզ օրինակները, ինչպես Երասխում գործարանի կառուցումը: Եթե ԵՄ դիտորդներն Ադրբեջանին չեն խանգարել անգամ այդ քաղաքացիական բնույթի գործարանի կառուցմանը խոչընդոտելու հարցում, ապա ինչպես կարելի է պատկերացնել, որ ավելի լուրջ հարցերում դիտորդներն ինչ-որ խնդիրներ կդնեն Ադրբեջանի առաջ: 


Հաշվի առնելով Երևանի զգայունությունը այս թեմայի առնչությամբ՝ Ադրբեջանը պարզապես այս թեման օգտագործում է Հայաստանին պահանջներ ներկայացնելու և նաև Եվրոպայի հետ առևտրի համար, որովհետև Եվրոպան էլ, անկասկած, այս հարցի շուրջ աշխատում է Ադրբեջանի հետ: 


Ի վերջո, չմոռանանք, որ այս գաղափարը մեջտեղ բերվել ու համաձայնեցվել է Պրահայի հայտնի հանդիպմանը, երբ ավելի ուշ պարզվեց, որ այդ հանդիպմանը պարզապես Հայաստանի առաջ դրվել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու խնդիր, ու, մեծ հաշվով, դրանից հետո է միայն Ադրբեջանը հավանություն տվել, ԵՄ-ն էլ պատրաստակամություն հայտնել սահմանին դիտորդներ տեղակայել: 


Աղբյուր: medialab.am


05.02.2025 в 22:42

Լուրեր Հայաստանում