«Չկա «до и после» Նիկոլ, նա նույնն է և երբեք չի փոխվելու». Արմեն Աշոտյան (տեսանյութ)

«Չկա «до и после» Նիկոլ, նա նույնն է և երբեք չի փոխվելու»:

Արմեն Աշոտյանի մեկնաբանությունը:


 «Ցանկացած այլ, առավել ևս՝ ժողովրդավարական երկրում քաղաքական գործիչների և պաշտոնյաների նախկին խոստումների կամ գնահատականների և իրականության մեջ խզումը մեծ ռեզոնանս և հետևանքներ է ունենում։ Նիկոլի պարագայում այս ոլորտը լրատվական-քաղաքական Կլոնդայկ է, քանզի գրեթե չկա մեկ խոստում, մեկ կարծիք, մեկ գնահատական, որ նա չի դրժել, չի փոխել, հակառակը չի արել։


«До и после» Նիկոլների միջև արմատական խզումը բացահայտել և ի ցույց դնելը վերածվել է հայկական ազգային զբաղմունքի։ Կարելի է նույնիսկ մտածել այդ սյուժեով համակարգչային խաղ ստեղծելու մասին։

Վերջին ասուլիսը բացառություն չէր, երբ նրան դեմ տվեցին իր նախկին հայտարարություններից մի քանիսը։ Նիկոլի արձագանքները նման դեպքերում միատեսակ են. նա կկոցում է աչքերը, քորում է քիթը, անհանգիստ շարժումներ է անում ու, ժամանակ շահելով, մտածում է, թե ինչ կռուտիտ անի։


Կարող է երկար-բարակ բառակույտ արտաբերել, պրիմիտիվագույն մտքեր հայտնել, եթե այլ բան չմտածի, կասի՝ չեմ հիշում, որ նման բան եմ ասել։ Այս ստերի մեջ, սակայն, առանձնանում է 2021թ.-ի նախընտրական խոստումների ու կառավարության հաստատված ծրագրի և իրականության միջև անդունդը։ Նրա հիմնավորումները, թե փորձել ենք իրացնել 2021-ի խոստումները, բայց պատերազմից հետո բան էր փոխվել, կեղծ են և ոչ համոզիչ, քանզի 2020-ի նոյեմբերից հետո մինչև 2021-ի հունիս անցել էր 8 ամիս։


Աղբյուր: 168.am


01.02.2025 в 20:57

Լուրեր Հայաստանում