Մեսրոպ Առաքելյան. Հասարակության դժգոհությունը ավել վճարելու մասին չէ


«Քաղաքային իշխանության հիմնավորումը այն մասին, որ տրանսպորտի թանկացումը կապված է գազելների փոխարեն ավտոբուսների ներդրման հետ, մեղմ ասած արդարացված չէ»,-գրում է տնտեսագետ, Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Մեսրոպ Առաքելյանը։


Նա մանրամասնում է.


«Բոլորս ենք հիշում, որ գազելային համակարգը եղել է գերշահութաբեր ոլորտ, և 100 դրամ ուղեվարձով տրանսպորտի գծատեր լինելը լուրջ բիզնես էր, ովքեր կապված էին իշխանությունների հետ։

Հետևաբար, պարզ տրամաբանություն է, որ 100 դրամ սակագնով համակարգի ժամանակ ինքնարժեքը եղել է բավական ցածր և եթե օրինակ հիմա այդ նույն գազելներով տրանսպորտային համակարգ ունենայինք, ինքարժեքով սակագինը պետք է լիներ 40-50 դրամ։


Այսինքն մարդիկ երբ գազելների համար վճարել են 100 դրամ, դրա կեսը գնացել է գծատերերի գրպանը, հետևաբար այդ գծատերերի համակարգի վերացումը լիովին բավարար է սակագինը պահպանել 100 դրամ։

Հակառակ պարագայում ստացվում է, որ նախկին իշխանությունների ժամանակ որևէ կոռուպցիա ու չարաշահում չկար և 100 դրամանոց գազելները նորմալ երևույթ էր։


Աղբյուր: hayqnews.am


03.02.2025 в 18:51

Լուրեր Հայաստանում