Ինչպես հայտնել էինք, Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում այս գիշեր զինված հարձակում է տեղի ունեցել վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ: Կա մեկ զոհ, մեկ վիրավոր: Հարևաններից մեկը տեղի ունեցածի մեջ քաղաքական ենթատեքստ է տեսնում: Լրագրողի դիտարկմանը՝ գյուղապետն աչքի է ընկնում նմանատիպ պատմություններով, կալանավորված էր, նոր է դուրս եկել, բնակիչն ասել է. «Ընտրություններից հետո քաղաքական հողի վրա միշտ նման ղալմաղալներ են լինում... Էն գլխից իրար փոր են թափում, մի հինգ տարի է՝ կոնֆլիկտի մեջ են»: Մյուս հարցին՝ այսինքն իրենք ՔՊ-ական են, բայց գյուղի որոշ մասը դե՞մ է իրենց, պատասխանել է՝ այո:
Աղբյուր: kentron.am