Այսօր առավոտից «Մայր Հայաստան»-ի Գյումրիի գրասենյակում ընտրակաշառքի վերաբերյալ հաղորդումներ ստանալու առթիվ խուզարկություններ կատարելու հետևանքով կան ձերբակալվածներ։ Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
Հիշեցնենք՝ խուզարկությունների մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնել էր «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։ Ավելի ուշ Ներքին գործերի նախարարությունը և Հակակոռուպցիոն կոմիտեն պաշտոնական հաղորդագրություններ տարածեցին.

«Ստացված տվյալների համաձայն՝ ընտրողին առաջարկվել է ընտրակաշառք՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցության օգտին քվեարկելու պայմանով:
Տվյալներ են ստացվել նաև նույն համայնքի ավագանու ընտրություններում առաջադրված կուսակցության անդամի, ինչպես նաև լիազոր ներկայացուցչի կողմից բարեգործության անվան տակ ընտրողներին որպես ապրանք վառելափայտ տալու, փողոցների խճապատման աշխատանքներ կատարելու, տարազների և այլ գույքի ձեռքբերման համար գումար խոստանալու մասին»,- նշվում էր Կոմիտեի հայտարարությունում։
27.03.2025 ժամը 14:16 | Գլխավոր
05.02.2025 ժամը 14:46
25.01.2025 ժամը 20:47
06.02.2025 ժամը 21:32
25.02.2025 ժամը 19:13
03.02.2025 ժամը 18:51
04.04.2025 ժամը 23:41
28.01.2025 ժամը 22:04