Նշումներ ամերիկյան «Հայաստանի էներգետիկայի զարգացման մինչև 2036–ի ծրագրի» լուսանցքում
ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին Երևանի աղմկահարույց որոշումը, ինչպես նաև հունվարի 14-ին ստորագրված ռազմավարական գործընկերության մասին հայ-ամերիկյան խարտիան այս կամ այն կերպ շոշափում է Հայաստանի տնտեսական անվտանգության հարցերը, մի երկրի, որի արտաքին առևտրաշրջանառության և օտարերկրյա ուղղակի ներդրումների կառուցվածքում ռուսական ուղղությունն ավանդաբար զբաղեցնում է «առյուծի բաժինը»։
Լինելով ԵԱՏՄ անդամ երկիր՝ Հայաստանը շարունակում է օգտվել արտոնությունների համալիրից, որը թույլ է տալիս «ջրի երեսին» պահել ազգային տնտեսությունը՝ դրանից բխող բոլոր սոցիալական և քաղաքական դիվիդենտներով։
Ակնհայտ է՝ նշված դիվանագիտական նախաձեռնությունների իրականացման դեպքում ԵԱՏՄ–ի հետ ապաինտեգրման գործընթացը, ինչպես նաև ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ խորքային խնդիրները երկար սպասեցնել չեն տա։ Ըստ էության, այդ մասին արդեն ուղիղ տեքստով հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ով ԵՄ-ի հետ ինտեգրում սկսելու Երևանի որոշումը գնահատել է՝ որպես ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջին քայլ։ Ինչը միանգամայն բնական է՝ հաշվի առնելով այս երկու ինտեգրացիոն կառույցների օրգանական անհամատեղելիությունը։ Եվ այս իմաստով Երևանի պաշտոնական օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցի բացակայության մասին ՀՀ էկոնոմիկայի նախարարի հայտարարությունը որևէ կերպ չի շտկում իրավիճակը: Ավելին, նման հայտարարություններն ի ցույց են դնում Երևանի արտաքին տնտեսական քաղաքականությունը կառուցելիս խիստ անհամակարգված մոտեցումը և, եթե անկեղծ, ստեղծված իրավիճակի ողջ անհեթեթությունը.
Աղբյուր: 168.am
29.01.2025 в 20:10
05.02.2025 в 22:42
05.02.2025 в 22:12
26.01.2025 в 20:30
28.01.2025 в 22:04
02.02.2025 в 23:06
28.01.2025 в 22:04
29.01.2025 в 20:57