
Փետրվարի 1-ից Երևանի հանրային տրանսպորտում հսկիչներ կլինեն, News.am-ին ասել է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը՝ անդրադառնալով տրանսպորտի թանկացման դեմ սպասվելիք բոյկոտին:
Ճշտող հարցին՝ արդյոք բոյկոտին միացած քաղաքացիները տուգանվելո՞ւ են, Գալջյանը փակագծեր չի բացել. «Կհայտարարվի այդ մասին»:
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից այլևս 100 դրամով երթևեկել հնարավոր չէ, քաղաքացիները պետք է օգտվեն քաղաքային իշխանության առաջարկած որևէ փաթեթից կամ 1 ուղևորության համար վճարեն 150 դրամ:
Բազմաթիվ քաղաքացիներ հայտարարել են, որ դեմ են այս որոշմանը և միանալու են բոյկոտին:
Աղբյուր: www.aysor.am
29.01.2025 ժամը 21:25 | Գլխավոր
06.02.2025 ժամը 21:32
26.01.2025 ժամը 20:30
31.03.2025 ժամը 21:04
02.03.2025 ժամը 15:32
05.02.2025 ժամը 22:42