🔍

Տղամարդու մարմինը ջրատարում հայտնաբերելու համար աշխատանքները շարունակվում են

ՀՀ Ներին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության մեծ թվով ծառայողներ, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի և Երևանի ու Արտաշատի փրկարարական ջոկատների մեծ թվով փրկարարներ մինչև ժամը 21:00-ն շարունակել են որոնողական աշխատանքները Արցախի 3-րդ նրբանցքի մոտով հոսող ջրատարն ընկած տղամարդու դին հայտնաբերելու ուղղությամբ։

Օտարերկրյա տղամարդը ընկել է ջրատարը

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտ 8 կմ շառավղով քրեական ոստիկանները, հատուկ փրկարարները, փրկարարներն ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի համայնքային ոստիկանները և նրանց միացած ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները որոնողական աշխատանքներ են կատարել և հիմնականում ոտքով, քանի որ ջրատարի հարևանությամբ ճանապարհն ամբողջությամբ «դարուփոս» էր, անձրևն էլ այն դարձրել էր ավելի անանցանելի ու մարդիկ այդ մի քանի կմ-ն խմբերի բաժանված որոնում էին։ Որոնողական աշխատողներին միացել էր նաև «Ջրառը», որտեղից էլ ժամանակավորապես ջրի հոսքը դադարեցրել էին ու մի քանի ժամ պահանջվեց, մինչև ջրի մակարդակը նվազեց։

Այսօր՝ ապրիլի 27-ին, նույնպես փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները աշխատանքերը շարունակում են։


27.04.2025 ժամը 19:11 | Հայաստան

Լուրեր Հայաստանում