«Բուքմեյքերների շահերն եք պաշտպանո՞ւմ»․ Հայկ Սարգսյանը վիճեց թիմակիցների հետ

«Բուքմեյքերների շահերն եք պաշտպանո՞ւմ»․ Հայկ Սարգսյանը վիճեց թիմակիցների հետ

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նախագիծը, համաձայն որի՝ առաջարկվում է առկա հարկերից և տուրքերից բացի, խաղային ոլորտը հարկել 10 տոկոս շրջանառության հարկով: Հանձնաժողովն առաջարկեց հավելյալ քննարկել նախագիծը, ինչն էլ զայրացրեց Հայկ Սարգսյանին․ «Փաստաբանների, տնտեսվարողների, հաշվապահների հարկերը բարձրացնում եք, բոլորին հարկում եք, բուքմեյքերներին ավել հարկելու նախագիծը բերել եմ, ասում եք՝ քննարկենք, հետ քաշենք։ Նախարարների կոմիտեի նիստում հարցը քննարկվել է և նախագծին դրական եզրակացություն է տրվել, բայց ֆինանսների նախարարությունը, քանի որ չի հասցրել այս ժամանակահատվածում առաջարկություններ անել, ասում է՝ կառավարությունը առաջարկ չունի։ Կոմիտեի նիստի ձայնագրությունները կան։ Լինելով տնտեսական հանձնաժողովի անդամներ՝ էս վերլուծությունները, որ ես կատարել եմ, դուք պետք է անեիք, չեք արել։ Պաշտպանության հանձնաժողովի անդամ եմ, բայց ՊԵԿ-ից տվյալները եմ հանել, ըստ տարիների վերլուծել եմ, թե որ թվականին որքան է աճել շահումով խաղերի ծավալը, ծամել, դրել եմ բերաններդ, ասում եք՝ պետք է ավել քննարկենք։ Ես ավել քննարկելու բան չունեմ, պայքարելու եմ, որ էս արատավոր երևույթը քչանա և հարկվի մեծ չափերով»,- ասաց Հայկ Սարգսյանը։


Աղբյուր: artsakh.news


05.02.2025 в 14:18

Լուրեր Հայաստանում