Այսօրվա վիճակը հիշեցնում է Եղեռնի ճանապարհին Աստվածաշունչը հագուստի տակ պահած, ինքնությունը չկորցնելու ցանկությամբ, մահվան դեմ մաքառող հային։ Մեզ համար մեծագույն արժեք հայոց բանակը դավաճանաբար կործանեցին։ Այսօր կա բանակը, բայց այդ բանակում ամենակարևորը չկա՝ ոգին։ Այլևս անհանդուրժելի է որևէ կորուստ, թեև անընդհատ նման լուրեր ենք լսում։ Ու չնայած բանակը հիվանդ է, բայց այն կա, բանակի օրը պետք է նշել, այն սպեղանել մեր հավատքով, համառությամբ։ Բանակը պիտի լինի, քանի որ երբ այն կա, երկիրն էլ կա, մեջքդ պինդ է, սահմանը՝ պաշտպանված։ Հիմա ավելի հեշտ է մեր սահմանը պաշտպանել, քանի որ այն փոքրացել է։
168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը:
Աղբյուր: 168.am
26.01.2025 в 22:27
01.02.2025 в 18:20
29.01.2025 в 20:57
10.02.2025 в 22:54
26.01.2025 в 19:36
02.03.2025 в 22:01
26.01.2025 в 22:27