Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն ասել է, որ արգելելու է արտաքսված կոլումբիացիների տեղափոխող ամերիկյան ինքնաթիռների մուտքը երկիր: Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցում։
«ԱՄՆ-ը չի կարող կոլումբիացի միգրանտներին վերաբերվել որպես հանցագործների։ Ես արգելում եմ կոլումբիացի միգրանտներին տեղափոխող ամերիկյան ինքնաթիռների մուտքը մեր տարածք»,- գրել է Պետրոն։
Նա ասել է նաև, որ Միացյալ Նահանգները պետք է արձանագրություն մշակի միգրանտների նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի համար, նախքան Կոլումբիան նորից կսկսի ընդունել նրանց:
Источник: www.pastinfo.am
26.01.2025 в 19:18
26.01.2025 в 20:30
29.01.2025 в 20:10