Սարիկ Մինասյանը պաշտոնի է նշանակել Վարդգես Սամսոնյանի քրոջը

Aravot.am-ի տեղեկություններով, Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը ժամանակավոր պաշտոնի է նշանակել Գյումրու նախորդ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի քրոջը՝ Հասմիկ Սամսոնյանին։

Նրան նշանակել է քարտուղարության բաժնի պետին փոխարինող, քանի որ պետը՝ Աննա Խաչատրյանը, մեկնել է ֆիզարձակուրդ։


Ի դեպ, Վարդգես Սամսոնյանի քույրը քաղաքապետարանում աշխատում է վաղուց՝ Սամվել Բալասանյանի պաշտոնավարման ժամանակվանից։


Գյումրու քաղաքապետարանի նախկին պատասխանատուները մեզ պարզաբանեցին, որ այստեղ արտառոց ոչինչ չկա․ Հասմիկ Սամսոնյանը ընդհանուր բաժնում աշխատում է որպես գլխավոր մասնագետ, բաժինը տեղակալ չունի, հետևաբար և պետի բացակայության դեպքում նրա պարտականությունները դրվում են գլխավոր մասնագետի վրա, այսինքն՝ Սարիկ Մինասյանը գործել է՝ ըստ օրենքի։


Ի դեպ, այս նշանակումն առիթ է տվել շատերին ենթադրելու, որ Գյումրու քաղաքային իշխանությունից հրաժարական ներկայացրած քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն առաջիկա ՏԻՄ ընտրությունների ժամանակ հնարավոր է սատարի Սարիկ Մինասյանին․ վերջիններս միասին աշխատել են Գյումրու քաղաքապետարանում՝ ջերմ ու լավ հարաբերությունների մեջ գտնվելով։


Աղբյուր: www.aravot.am


29.01.2025 в 20:57

Լուրեր Հայաստանում