Ստանալ վարկ Միջազգային

Ճապոնական 23 միլիարդ դոլարի ներդրումներ Մեծ Բրիտանիայում

Ճապոնական 23 միլիարդ դոլարի ներդրումներ Մեծ Բրիտանիայում

Մեծ Բրիտանիան և Ճապոնիան համաձայնության են եկել բազմամիլիարդանոց ներդրումային փաթեթի շուրջ, որը նպաստելու է երկու երկրների միջև տնտեսական և տեխնոլոգիական համագործակցության խորացմանը։ Բրիտանացի վարչապետ Քիր Սթարմերի գնահատմամբ՝ այս համաձայնագիրը բացում է համագործակցության նոր դարաշրջան, իսկ ճապոնական ընկերությունները նախատեսում են ավելի քան 11,5 միլիարդ դոլարի ներդրումներ կատարել ենթակառուցվածքների

AdՍտանալ վարկ
և ֆինանսական ծառայությունների ոլորտներում։ Բացի այդ, մինչև 11,5 միլիարդ դոլար կուղղվի ծովային հողմաէներգետիկայի նախագծերին, ինչի արդյունքում ներդրումների ընդհանուր ծավալը կգերազանցի 23 միլիարդ դոլարը և կնպաստի տասնյակ հազարավոր աշխատատեղերի ստեղծմանը։ Երկու երկրների ղեկավարները Լոնդոնում քննարկել են նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համատեղ նախագծերը, այդ թվում՝ Իտալիայի հետ Global Combat Air Programme ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է նոր սերնդի կործանիչի մշակում։ Առանձին համաձայնագիր է ձեռք բերվել Rolls-Royce ընկերության և Ճապոնիայի ատոմային էներգիայի գործակալության միջև՝ միջուկային տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ։ Մասնակից ճապոնական ընկերություններից Mitsubishi Estate-ը, Mitsui Fudosan-ը և Nomura Real Estate-ը նախատեսում են ներդրումներ կատարել առաջիկա հինգ տարիների ընթացքում։ Չնայած տարվա առաջին եռամսյակում ՀՆԱ-ի 0,6 տոկոս աճին՝ վերլուծաբանները շարունակում են մտահոգություններ հայտնել բրիտանական տնտեսության կայունության վերաբերյալ։

Կարդալ ամբողջական տարբերակը
Ստանալ վարկ