Անվանի թենիսիստուհին ավարտում է կարիերան

«Մեծ սաղավարտի» կրկնակի չեմպիոն և աշխարհի նախկին առաջին ռակետ, ռումինացի թենիսիստուհի Սիմոնա Հալեպը հայտարարել է կարիերան ավարտելու մասին և երախտագիտության խոսքեր հղել: 

«Շնորհակալ եմ ամեն ինչի համար։ Ես հեռանում եմ լի երախտագիտությամբ»,- գրել է Հալեպը սոցցանցում։

Փետրվարի 4-ին Հալեպը պարտություն է կրել Կլուժ-Նապոկայում ընթացող WTA-250 մրցաշարի առաջին շրջանում՝ 1:6, 1:6 հաշվով ջախջախիչ պարտություն կրելով իտալացի Լուչիա Բրոնզետիից:

Մարզուհին չորս տարով որակազրկվել էր հակադոպինգային կանոնները խախտելու համար։ Թենիսիստուհին բողոքարկել է որոշումը։ Մարզական արբիտրաժային դատարանը (CAS) ընդունել է այն և ժամկետը կրճատել մինչև ինը ամիս:


Աղբյուր: armsport.am

Լուրեր Հայաստանից