ԱՄԷ-ն՝ առանցքային գործընկեր ՀՀ-ի համար առևտրատնտեսական համագործակցությունում

Գևորգ Պապոյանի մասնակցությունը ներդրումային համաժողովին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Աբու Դաբիում մասնակցում է ամենամյա ներդրումային համաժողովին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Հանդիպումը ԱՄԷ էկոնոմիկայի նախարարի հետ

Միջոցառման շրջանակում նախարարը հանդիպում է ունեցել ԱՄԷ էկոնոմիկայի նախարար Աբդուլլա բին Թոուք Ալ-Մարրիի հետ։

Քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև տնտեսական կապերի զարգացմանը, ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը, երկու երկրների գործարար համայնքների համագործակցության հնարավորությունները։

ԱՄԷ-ի հետ սերտ տնտեսական կապերը

Գևորգ Պապոյանը բարձր է գնահատել հատկապես վերջին տարիներին տնտեսության ոլորտում ԱՄԷ-ի հետ սերտ համագործակցությունը, որի արդյունքում ներկայում ԱՄԷ-ն գլխավորում է Հայաստանի ամենամեծ արտահանող և ներմուծող երկրների ցանկը:

Միևնույն ժամանակ, նախարարը շեշտել է, որ առկա են նախադրյալներ տնտեսության ոլորտում գործակցությունն էլ ավելի ընդլայնելու համար։

Նոր համագործակցության հնարավորությունները

«Մենք դիտարկում ենք ԱՄԷ-ն որպես առանցքային գործընկեր Հայաստանի և Ծոցի երկրների միջև առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության խորացման համար։ Այսօր մենք պատրաստ ենք համագործակցության նոր ոլորտներ ուսումնասիրել և մշակել նախագծեր, որոնք փոխշահավետ կլինեն մեր երկու երկրների համար»,- նշել է Գևորգ Պապոյանը:

Ներդրումային գրավչություն և ոլորտներ

Նախարարը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները, ՀՀ Կառավարության կողմից նախաձեռնված ծրագրերը և ներդրումային հնարավորությունները։

Առանձին անդրադարձ է կատարվել զբոսաշրջության, վերականգնվող էներգետիկայի և կանաչ էներգետիկայի ոլորտներում համագործակցության հնարավորություններին։

«Խաղաղության խաչմերուկ» նախագծի ներուժը

Գևորգ Պապոյանը ներկայացրել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը կարող է դառնալ տնտեսական ավելի լայն համագործակցության կարևոր բաղկացուցիչ։

Լուրեր Հայաստանից