«Վրացական երազանքը» պահանջում է ծանուցել ցույցերի մասին

PanARMENIAN.Net - Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը շարունակում է օրենսդրական փոփոխությունների արագացված ընդունումը, որոնք սահմանափակում են հավաքների և կարծիքի արտահայտման ազատությունը՝ էլ ավելի խստացնելով համապատասխան կարգավորումները։



Oրենսդրության մեջ սահմանվել է «ինքնաբուխ ակցիա» հասկացությունը։ Դա նշանակում է «հավաք կամ ցույց, որը կազմակերպվում է չնախատեսված և անհապաղ՝ կարևոր հասարակական իրադարձության առնչությամբ, որը հնարավոր չէր կանխատեսել»։


«Հավաքների և ցույցերի մասին» օրենքի համաձայն, եթե միջոցառումը անցկացվում է երթևեկելի ճանապարհին կամ խոչընդոտում է տրանսպորտի տեղաշարժին, կազմակերպիչները պարտավոր են նախապես տեղեկացնել տեղական իշխանություններին։ Այդ ծանուցումը պետք է ներկայացվի միջոցառումից առնվազն հինգ օր առաջ, գրում է «Էխո Կաոկազա»–ն։


Բացի այդ, փոփոխություններ են կատարվել վարչական իրավախախտումների օրենսգրքում։ Նախկինում նման խախտման համար նախատեսվում էր 500 լարիի տուգանք, սակայն այժմ այն բարձրացվել է մինչև 2000 լարի։

Կազմակերպիչների համար առաջին խախտման տուգանքը մնում է 5000 լարի։ Կրկնակի խախտման դեպքում տուգանքն ավելանում է՝ հասնելով 6000 լարիի, իսկ կալանքի ժամկետը կարող է հասնել մինչև 60 օրվա (նախկինում՝ առավելագույնը 15 օր)։


Աղբյուր: www.panarmenian.net

Լուրեր Հայաստանից